Մարդկային կյանքերի ու քաղաքական դիվիդենտների միջև ընտրություն կատարելիս #փոքրիկլիրիկը նախանձելի հետևողականությամբ միշտ նախընտրել է նեղ անձնական, քաղաքական շահը: Այդպես էր 2008-ին, այդպես էր նաև 2018-ին, երբ իր կայացրած որոշումների արդյունքում տասնյակներով աճեցին ՃՏՊ-ների արդյունքում զոհվածների թվերը: Ըստ ամենայնի, այդպես է լինելու նաև հիմա, երբ սանձազերծված վիրուսի հետևանքով աճող զոհերի թիվն անտեսվելու է հանուն իբր թե տնտեսական վերականգնման: Ասում եմ` «իբր թե», քանի որ արտակարգ դրության վերացման արդյունքում էդ տնտեսական վերականգնումը հեչ պարտադիր չէ: Բայց սա էլ է օրինաչափություն:

Ինչպես Մարտի 1-ին էդքան մարդ սպանելն ու վիրավորելը չբերեց ցանկալի արդյունքի, ինչպես 2018-ի արկածախնդրությունն աստիճանաբար վերածվեց մղձավանջի, այդպես էլ ԱԴ-ն վաղաժամկետ դադարեցնելու արդյունքում, ըստ ամենայնի, կլինի հակառակ էֆեկտը՝ տնտեսական կոլապսին կգումարվեն բազմաթիվ զոհերը, որոնց, իհարկե, գրանցելու են որպես թոքաբորբից մահացած, ոչ թե վիրուսից:

Ընդ որում, օրինաչափություն է նաև այն, որ էս սրիկան կմարսի արյան հերթական գետը: Տասը տարի առաջ ԵԽԽՎ-ն էր ուղղակիորեն կռիշ կանգնել, 2018-ին՝ աղանդավորներն ու գրանտակերները, հիմա էլ ինչքան Ֆորբսանման վարկանիշային կոնտորա կա, կհայտարարի, որ համաճարակի դեմ Հայաստանը լավագույն պայքարողներից մեկն էր, իսկ ով դրա հետ համաձայն չի, կնստի:

Չմարսելու միակ տարբերակը կլինի այն դեպքում, եթե հայտնվի մեկը, ով կհամոզի «կռիշին», որ նա կարող է անել այն, ինչը Նիկոլը դեռ չի կարողանում, այն է՝ ադրբեջանցիքին բերել Զանգելան (Կովսական) ու փակել ատոմակայանը: Այս դեպքում իշխանությունը կփոխվի րոպեների ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել