Aysor.am-ը գրում է.

Եթե պարետատան պահանջներն ու հորդորներն ազգաբնակչության կողմից խստագույնս պահպանվեն, կարծում եմ՝ կարելի է խոսել վիրուսի կանխարգելման միջոցառումների որոշակի թուլացման մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության բժիշկ-պատգամավոր Նարեկ Զեյնալյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերում հայտնած այն մտքին, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից հնարավոր կլինի մտածել ռեժիմների թուլացման և բնականոն կյանքին վերադառնալու մասին:

«Սակայն բնակչությունը պետք է խստագույնս պահպանի կանխարգելման, չշփվելու, տնից խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալու կանոնները: Պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, որովհետև սա ոչ միայն առողջապահական խնդիր է, այլև սոցիալական և տնտեսական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել