Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտնել է, որ կառավարությունը նոր տեսակի կորոնավիրուսի ֆոնին հակաճգնժամային միոցառումների շարքում ծրագրել է նվազեցնել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: Այս մասին հայտնի է դառնում նախագահի՝ Twitter սոցկայքում հարապարակված ելույթից։

«Համաձայնության ենք եկել այն հարցում, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը նվազեցվեն, փոխտնօրենից սկսած մինչև հանրապետության նախագահին հասանելիք ամենամյա պարգևավճարները կչեղարկվեն»,- նշել է Լոպես Օբրադորը։

Նախագահը չի նշել, թե որքան ժամանակով են սառեցվելու վճարումներն, ու չեղարկվելու պարգևավճարները՝ ընդգծելով, որ իր ընտրման պահից կառավարության որդեգրած ազգային զարգացման ծրագիրը չի փոխվելու նավթի շուկայում ճգնաժամի և կորոնավիրուսի համավարակի հետևանքների պատճառով, և այն ուղղված է լինելու երկրում հասարակության ամենաաղքատ և առավել խոցելի խավերին։

Կառավարությունը ենթադրում է, որ սոցիալական և զարգացման ծրագրերի 2020 թվականի արդյունքներով երկրում 22 միլիոն շահառու կլինի։

Կենսաթոշակների, ուսանողների կրթաթոշակների և հաշմանդամության 4 ամսվա նպաստների վաղաժամ վճարումից բացի՝ տնտեսության զգալի մասի աշխատանքի փաստացի դադարեցման հետ կապված մոտակա ժամանակները վարկային աջակցություն կստանան մասնավոր անձինք, փոքր և ընտանեկան ձեռնարկությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել