Վարչապետը սկզբում շատ ցինիկ և արհամարհական վերաբերմունք ուներ կորոնավիրուսի հարցում։ Պատկերավոր ասած՝ նա հայտարարում էր, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մեր ծրագրերին խանգարի։

Նա համոզված էր, որ կորոնավիրուսի դեմ հատուկ քայլեր պետք չեն։ Մարդիկ թող վարակվեն, ով որ չի դիմանա, դե, ինչ արած․․․

Հիմա նա հոսպիտալացվել է։ Նրան թոքերի արհեստական օդափոխման սարքին կմիացնեն։

Խոսքը Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել