Ասեմ՝ իմանաք։ Ամենավատն այն չէ, որ հազարավոր մարդիկ տարված են մեր ժամանակների Կվազիմոդոյի գիշերային «ներկայացումներով»։ Դարերից եկած բան է, նման մարդիկ միշտ առինքնող են ամբոխի համար, սիրելի։ Նմանները հեշտ են հասնում փառքի գագաթին։ Բայց դա ի՞նչ է, եթե ոչ ավազի վրա կառուցված տուն։ Ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։

Ամենավատն այն է, որ ջոնի-մոնիների հակապատկերը չկա։ Համենայն դեպս, հանրային գիտակցության մեջ չկա։ Մտավորականները լուռ են։ Հիշո՞ւմ եք՝ Սոս Սարգսյանն ինչ էր ասում։ Հարցնում էր՝ որտե՞ղ մեր երիտասարդները հող գտնեն աճելու, ումի՞ց ամաչեն…

Հիմա մենք ումի՞ց ամաչենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել