Tert.am-ը գրում է.

Վրաստանի Փոթի քաղաքի գյուղատնտեսական շուկայի մուտքի մոտ փողերի ախտահանման կետ են հաստատել. թղթադրամներն այնտեղ արդուկում են, իսկ մետաղադրամները մշակում են հակասեպտիկ միջոցով: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն:

Ինչպես նշվում է, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին՝ այս որոշումը կայացրել է շուկայի տնօրենը: Շուկայի միակ մուտքի մոտ գնորդներին դիմավորում է հատուկ հանդերձանքով աշխատակիցը: Եթե գնորդը հրաժարվի կանխիկ գումարի ախտահանումից, նրան ներս չեն թողնում:

Այցելուների հոսքը վերահսկելը հեշտ է, քանի որ մուտքը փակ շուկա մեկն է: «Փողերի հետ կապված իրավիճակը մտահոգիչ է, այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ախտահանել կանխիկ միջոցները»,- ասել է շուկայի տնօրենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել