Այս 10 հաջողության կանոնները կարող են օգնել ձեզ հասնել մեծագույն հաղթանակների.

1. Դուք կարող եք ստել ում որ կուզեք, բայց ինքներդ ձեր առջև պետք է լինեք առավելագույնս ազնիվ:

2. Սովորեք զրուցել սեփական ենթագիտակցության հետ: Տվեք ինքներդ ձեզ մի քանի հուշող հարցեր և կտեսնեք՝ պատասխանները կբերեն շատ անսպասելի որոշման:

3. Վերլուծեք ձեր խոսակցականը: Ձեր բոլոր նախադասություններից պետք է անհետանա անցյալ ժամանակը (օր. ես ժամանակին այնքան լավն էի, այնքան ակտիվ ու հաջողակ):

4. Եթե դուք որոշել եք առաջ գնալ և լինել երջանիկ՝ ուրեմն ոչ մի նոստալգիկ մտքեր:

5. Դադարեցրեք, թեկուզ ժամանակավորապես, շփվել այն մարդկանց հետ, որոնք ձեր մեջ փորձում են զոհի զգացում սերմանել: Շփվեք այնպիսի մարդկանց հետ, որոնք ձեզ կխթանեն դեպի նորը, թեկուզ և նրանք երբեմն նյարդայնացնեն ձեզ իրենց չափից դուրս լավատեսությամբ և եսասիրությամբ:

6. Վերջապես, դադարե՛ք լինել «աղբաման» սուտ ընկերների, բարեկամների և գործընկերների համար:

7. Կարող է մի փոքր տարօրինակ թվալ, սակայն դուք պետք է ընդունեք ձեր ծնողներին: Առանց դրա, հավատացեք, հաջողության հասնելու բոլոր փորձերը թե կարիերայում և թե անձնականում՝ դատապարտված են ձախողման:

8. Հիշե՛ք. գալով այս աշխարհ, հենց դուք եք ընտրել այսպիսի մայր և հայր, այլ ոչ թե հակառակը: Եվ հենց այս մարդիկ պետք է ձեզ տան այն դասերը, որոնց շնորհիվ դուք պետք է զարգանաք:

9. Եթե ամեն ինչ շատ դժվար է, միշտ հիշեք ոսկե օրենքը՝ ինչ լինում է, բարին դա է: Յուրաքանչյուր անհաջող փորձում կա 100% դրական արդյունք:

10. Եթե դժվար է կատարել առաջին 9 կանոնները, պահեք ձեզ մոտ «Շնորհակալության օրագիր»: Ամեն օրվա վերջում գրանցեք թեկուզ ամենափոքրիկ պլյուսիկները և կտեսնեք, որ դրանք վերջում կվերաճեն հսկայական հաջողությունների: Եվ ոչ ոք այլևս չի կարողանա շեղել ձեզ ձեր նպատակից, ձեր ճանապարհից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել