Հոգեբաններն ասում են, որ սերն ու կիրքը տարբերելը բավականին հեշտ է։ Սերը նման է ընկերության․ դուք նույն հետաքրքրություններն ունեք, կարողանում եք լսել միմյանց, ձեզ հետաքրքրում է նրա կարծիքը։ Կիրքն այլ երևույթ է, այստեղ չեն հետաքրքրում ո՛չ կարծիքը, ո՛չ հետաքրքրությունները, կարևոր է միայն արտաքին տեսքը։

1. Առաջին նշան

Եթե նրան տեսնելիս անհանգստանում եք, սկսում եք դժվար մտածել ու ցանկանում եք ամեն վայրկյան նրա կողքին լինել, ապա դա լավ նշան չէ։ Եթե այս նշանները չեն անցնում մի քանի ամսվա ընթացքում, ապա սա կախվածություն է։ Կատարյալ հարաբերությունների մեջ տեղ չկա կախվածությանը։ Սա կիրք է, որը կապ չունի սիրո հետ։

2. Երկրորդ նշան

Եթե առանց նրա ոչ մի տեղ չեք գնում ու ձեր ամբողջ օրը նրա հետ եք անցկացնում, ապա դա կախվածության նշան է։ Երբ նա հեռանում է ձեզնից, սկսում եք հարցնել թե որտեղ է և ինչով է զբաղված։ Հավատացած եղեք, որ սա նրան հոգնեցնում է։ Վաղ թե ուշ նա կսկսի միտումնավոր թաքցնել, թե որտեղ է, որպեսզի անձնական ժամանակ ունենա։ Այսպիսի դեպքերում պետք է հույսը սիրո վրա դնել, այլ ոչ կրքի։ Հիշեցրեք նրան, որ սիրում եք նրան։

3. Երրորդ նշան

Ցանկացած կոնֆլիկտ վերջանում է անկողնում։ Մի կողմից սա լավ է, սակայն կա հավանականություն, որ դուք կդադարեք շփվել միմյանց հետ և միայն անկողնում կհանդիպեք։ Սա ակնհայտորեն կիրք է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել