Այ հիմա հաստատ իրավիճակ է փոխվում...

Արժույթի Միջազգային Հիմնադրամի ղեկավարներից մեկը` Քրիստալինա Գեորգեվան, մի շատ կարևոր հայտարարություն է արել, որը համարյա վրիպեց հայկական մամուլի նորությունների ցանկից: Բայց հավատացնում եմ ձեզ, որ այս նորությունը վերջին տասնամյակների կարևորագույն հայտարարություններից է , որը ,ըստ էության ,հաստատում է բոլոր այն կանխատեսումները, որոնց մասին մենք խոսացել ենք ,թերևս, համաճարակի լայնածավալ տարածումից առաջ։
Եվ այսպես. Միազգային կարևորագույն ֆինանսական հաստատությունը հայտարարեց, որ համաշխարհային տնտեսությունը մտել է աննախադեպ խորքային ռեցեսիայի մեջ և այսպիսի ծանրագույն տնտեսական ճգնաժամ համաշխարհային տնտեսությունը չի տեսել։
Սպասվում է համատարած տնտեսական ցուցանիշների սրընթաց անկում, և փաստացի `բոլոր պետություններն , կանգնած ենք նոր տնտեսական համակարգի ձևավորման անհրաժեշտության առաջ:
Պարզ է, որ հիմա բոլորի ուշք ու միտքը համաճարակի հաղթահարումն է, սակայն հեռանկարային մտածելակերպ ունեցող պետությունները հասկանում են, որ համաճարակից հետո տնտեսական ճգնաժամը չի լինելու դասական կանոններին համապատասխան :
Ասեմ ավելին` սպասվում են լրջագույն համակարգային ցնցումներ` միջազգային տնտեսական փոխհարաբերությունների առումով։
Դրա հետ մեկտեղ պետք է հստակ ֆիքսել, որ նոր միջազգային տնտեսական, քաղաքական, սոցիալական, դիվանագիտական փոխհարաբերությունների ձևավորումը ,լինելու է շատ ցավոտ և դժվար, ընդ որում, բոլորի համար։
Չի´ լինելու գեթ մեկ պետություն , որը զերծ կմնա լրջագույն տնտեսական կորուստներից, սա արդեն ակնհայտ է նույնպես ։
Այս պարագայում, չափազանց կարևոր է հասկանալ, որ մենք ուղղակի պարտավոր ենք ,հենց հիմա ` արդեն, ձևավորել ստրատեգիկ, գլոբալ քայլերի տեսլական, թե ինչպես ենք մեղմելու ՀՀ քաղաքացիների համար տնտեսական ճգնաժամի հետևանքները:Մյուս կողմից էլ, նոր աշխարհի ,ո՞ր տնտեսական չափաբաժինն է լինելու մերը։
Եթե մենք լրջագույն մոտեցում ցույց չտանք ակնկալող և անխուսափելի իրավիճակին, ապա կհայտնվենք, իրականում, ծանրագույն և երկարատև ճգնաժամի մեջ և սա շաաաատ մեղմ ասած։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել