Այսօր Նախագահ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը լրջագույն վտանգ է իր առողջությանը։
Արդեն գաղտնիք չէ, որ նրան, առանց ամբողջական ապաքինմանը սպասելու, հիվանդանոցից տեղափոխեցին ետ մեկուսարան։ Գաղտնիք չէ նաև հանրապետությունում շատ արագ տարածվող վիրուսի փաստը։ Ակնհայտ է, որ թե՜ տարիքային առումով և թե՜ ամբողջական ապաքինված չլինելու պատճառով Նախագահ Քոչարյանը գտնվում է ամենա ռիսկային խմբում։
Այս ամենը հաշվի առնելով, պնդում եմ, որ նման վարվելակերպի նա կարող է արժանանալ միմիայն հակապետական մտածողություն ունեցող մարդու կողմից։ Անձնական վենդետան այլևս կուրացրել է խմբագրին և նա ըստ ամենայնի չի էլ գիտակցում իր քայլերի վտանգավորության աստիճանը։ Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է։
Ես, որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ անհապահ փոխել Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը և իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր առողջական վիճակը ամբողջությամբ վերականգնելու նպատակով։

Չեմ դիմում ձեզ, որ ի վերջո մարդ դառնաք, քանզի դա ձեր մոտ այլևս չի ստացվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել