Վրաստանի մայրաքաղաքում տեղի իշխանությունների կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար իրականացված ճանապարհների ախտահանման աշխատանմքները բուռն քննարկումների և անմակարդակ հեգնանքի արժանացան Հայաստանի վարչապետի որոշ թիմակիցների և սոցցանցային երկրպագուների կողմից...Գործը հասավ նույնիսկ նրան, որ Փաշինյանին ծառայող որոշ գործիք-գործիչներ սկսեցին կասկածի տակ դնել Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը՝ հայտարարելով, որ պաշտոնական Թբիլիսին կեղծում է տվյալները...Չզարմացա, քանի որ պետական մտածելակերպից զուրկ Փաշինյանի կողմնակիցներից այլ բան սպասել պետք էլ չէ...Նրանք չեն հասկանում, որ իրենց տգետ և անմակարդակ հեգնանք-մեկնաբանություններով կարող են խնդիրներ ստեղծել հայ-վրացական հարաբերություններում...Փաշինյանի թիմակիցների համար կարևորն այն է, որ հայաստանյան հասարակությանը համոզեն, որ Վրաստանում ավելի շուտ սկսված կորոնավիրուսի տարածումը և հիվադների թվաքանակի մի քանի անգամ քիչ լինելը մեզանից պայմանավորված չէ Վրաստանի իշխանությունների գրագետ և օպերատիվ գործողություններով...
Իսկ նիկոլապաշտներն ինչու՞ չեն հեգնում և էժանագին մեկնաբանություններ գրում Վրաստանի վարչապետի հասցեին, ով ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հարազատ հասարկության համար շատ մեծ նվեր մատուցեց՝ գարնանային երեք ամիսների գազի 650 հազար բաժանորդի (մինչև 200 խորանարդ մետր), լույսի 1 միլիոն 200 հազար բաժանորդի (մինչև 200 կիլովատ), աղբի և ջրի վարձավճարները վերցրեց կառավարության վրա...
Թե՞ հասկանում են, որ հենց սա է հասարակության լայն շերտերի կողքին կանգնելը, այլ ոչ այն ինչ անում է Հայաստանի վարչապետը, ով այս օրերին իր որոշ թիմակիցների հետ աչքի ընկան ոչ պրոֆեսիոնալ, ցինիկ պահվածքով և էժանագին դեմագոգիայով...
Ինչու՞ Փաշինյանն իր ընկեր Գախարիայի օրինակով ևս իր վրա չի վերցնում բնակչության կոմունալ ծախսերի որոշ մասը, երբ, ըստ նույն Փաշինյանի, Հայաստանը գումարի խնդիր չունի, որի մասին նա բարձրաձայնել էր դեռ 2019թ-ի սեպտեմբերի 16-ին Վանաձորում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ...Թե՞ այդ գումարները հասարակության համար չէ...
Հ.Գ. Վրաստանի իշխանություններին ծաղրելուց առաջ Փաշինյանի ցինիկ թիմակիցներին և հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած երկրպագուներին կառաջարկեմ այս պահին 770 կորոնավիրուսով հիվանդների,7 մահացածների մասին հիշել, հեգնել և էժանագին հումորներ անել Փաշինյանի և առողջապահության նախարարի հասցեին, ովքեր ընդամենը 20 օր առաջ հայտարարում էին, որ "կորոնավիրուսն ու՛մ շունն է, որ մեզ կպնի", գտնում էին, որ այդ վարակը վտանգավոր չէ և դրա դեմ կարելի է պայքարել պինցետով, օղով և սխտորով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել