Արտակարգ դրության պայմաններում «տանը մնացած» երկրի համար ի՞նչն է ամենակարևորը՝ կորոնավիրուսի թեստերի մեծ խմբաքանակներ ճարել ու երկիր բերե՞լը, թեստավորող լրացուցիչ լաբորատորիաներ բացե՞լը, լրացուցիչ պարեն երկիր ներմուծե՞լը, տնտեսական ճգնաժամը մեղմացնելու գործողություննե՞րը, աշխատելու հնարավորությունից զրկված մարդկանց խնդիրները լուծե՞լը։

Ո՛Չ, չգուշակեցիք։

Ամենակարևորը Նիկոլի ֆեյսբուքյան էջը շտապ աշխուժացնելն է։

Այո՛, այո՛, սա վատ երազ չէ, երկրի ղեկավարն արտակարգ դրության պայմաններում իսկապես քոմենթները լայքելու մրցույթ է հայտարարել, իսկ «շահած քոմենթներին» էլ հետո 3 ժամ լայվով պատասխանելու է։

Հ.Գ. Երեկ մի քանի տեղ ծաղրական քոմենթներ տեսա, որ ոմն Joni Brjoni գժական լայվեր է անում և դրանք ավելի շատ են դիտում, քան Նիկոլի ելույթները։ Չլինի՞ իսկապես այդ պատճառով է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել