«Ռուսաստանում բնակվող և Հայաստան վերադառնալ ցանկացող հայերը հայտնվել են անելանելի վիճակում։ Մի քանի օր է՝ նրանք լուսացնում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդավակայանում, մի մասն էլ՝ ավտոբուսներում։ Մարդիկ չեն կարող տալ իրենց բնակարանների վարձերը, քանի որ զրկվել են եկամուտից և ուզում են վերադառնալ հարենիք, բայց առայժմ չի ստացվում։ Այստեղ խայտառակ վիճակ է», - Aysor.am-ին ահազանգեց «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն։

Վերջինս տեղեկացրեց, որ իր ազգականների մի մասն էլ ավտոբուսներով է փորձում վերադառնալ Հայաստան, նրանք էլ մի քանի օր է՝ Լարսի անցակետում են կանգնած, բայց ասում են՝ հայկական կողմը դեռևս համաձայնություն չի տվել Վրաստանով նրանց մուտքը կազմակերպելու համար։ Նա ասաց նաև, որ Մոսկվայի օդանավակայանում և Լարսի անցակետում ընդհանուր ավելի քան 500 քաղաքացի կա։

«Եղբորս տղան ճշտել է, որ Հայաստանում էսքան մարդ ընդունելու, թեստավորելու ու մեկուսացնելու հնարավորություն չկա, դրա համար են մեզ անտերի պես պահում օդանավակայանում։ Բայց սա անելու բա՞ն է։ Մենք արդեն մի շաբաթ է՝ չոր աթոռներին ենք։ Մյուսներն էլ՝ երեք օր է ավտոբուսի մեջ են քնում, ես բառեր չեմ գտնում էս իրավիճակը նկարագրելու համար։ Մենք երեք օր է՝ ում ասես դիմել ենք, գոնե մի բան անեն մեզ այս վիճակից ազատելու համար», - ասաց քաղաքացին՝ հավելելով, որ թեև ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չվերթ է նախատեսվում, բայց այնտեղ 4-5 ինքնաթիռ մարդ կա, որոնց ճակատագիրն անհայտ է։

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել