168.am-ը գրում է․

Ամերիկայի Հայ Դատի հաձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին անհապաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել, որպես ԱՄՆ-ի կողմից աջակցության ընդլայնված ծրագրի մի մաս, COVID-19 համաճարակի դեմ պայքարում անհրաժեշտ բժշկական միջոցներով, սարքավորումներով և պարագաներով, ինչպես նաև ռիսկային ընտանիքներին օգնելու համար:

ԱՄՆ պետդեպարտամենտին ուղարկված նամակում հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համփարյանը շնորհակալություն է հայտնել վարչակազմի կողմից նախնական 1,1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օգնության հատկացման համար: Նա նաև հայտնել է ամերիկահայ համայնքի գնահատանքը պետդեպարտամենտին և գործընկեր գործակալություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել