Tert.am-ը գրում է.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի հետ կապված՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասին շատ է խոսվում, քննարկվում, մարզպետարանը հարկ է համարում հայտնել, որ Չարենցավան համայնքում այս պահին կա կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լիահույս է, որ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի հանգստյան տների կարանտիններում։ Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։

«Հավաստիացնում եմ՝ արվել է ամեն ինչ մեր սիրելի Չարենցավանում օր առաջ կասեցնելու վարակի տարածման տեմպերը և կայունացնելու իրավիճակը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ իրավիճակը լիարժեքորեն գտնվում է մեր հսկողության տակ»,- նշում է Կոտայքի մարզպետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել