Tert.am-ը գրում է.
Թուրքիան հաջորդ շաբաթվանից կսկսի կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնման արշավը՝ կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով, հայտարարել է Կարմիր մահիկի ընկերության թուրքական մասնաճյուղի ղեկավար Քերեմ Քընըքը, գրում է ria.ru-ն։
«Հաջորդ շաբաթվանից մենք սկսում ենք բուժման նոր մեթոդ։ Դրա համար անհրաժեշտ է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդի ապաքինվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց 14 օր անցած լինի։ Վիրուսի դեմ պատվաստանյութի բացակայության պատճառով մենք ստիպված ենք գործել մեր հնարավորությունների սահմաններում։ Ես կարծում եմ, որ այս մեթոդը կդառնա աշխարհի ամենաարդյունավետ մեթոդներից մեկը»,- հայտնել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/04/03/Coronavirus/3254492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել