Tert.am-ը գրում է.

Google ընկերությունը պատրաստվում է հրապարակել իր օգտատերերի գտնվելու վայրի մասին տվյալները․ առաջին տվյալները հասանելի կլինեն ապրիլի 3-ին, գրում է Politico-ն։

Նշվում է, որ այդ միջոցը կառավարություններին թույլ կտան գնահատել սոցիալական հեռավորության միջոցառումների արդյունավետությունը, որոնք սահմանվել են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Աշխարհի 131 երկրներում օգտատերերի տեղաշարժերի մասին հաշվետվությունները կտեղադրվեն հատուկ կայքում։

Ընկերության ալգորիթմները ցույց կտան այցելությունների քանակը այգիներում, խանութներում, աշխատավայրերում, առևտրի և զվարճանքի հաստատություններում, մթերային խանութներում և դեղատներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել