Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Իհրակե, հասկանալի է, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ Հայաստանում իշխանության հարցը «հաջողությամբ» լուծել եք, հիմա փորձում եք անցնել Արցախում իշխանության ձևավորմանը: Բայց արդյո՞ք Դուք անձամբ և հեղափոխության ցեխի գծով Ձեր ընկերները ճիշտ եք համարում թուրք-ադրբեջանական ջրաղացին ջուր լցնելը: Ո՞նց եք կարծում, արժե՞ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում այսպես կոչված ընտրություններ» ձևակերպումներով ադրբեջանական նյութեր տարածել համացանցում:

Պարոն Թանկյան, Դուք մեծ սխալ եք գործել: Այս նյութը հավանաբար սխալմամբ եք տարածել: Բայց մի վհատվեք, ջնջեք այն ու Արցախի առջև Ձեր մեղքը քավելու համար խոստացեք, որ բնակարան եք ձեռք բերելու և ավելի շատ ժամանակ եք անցկացնելու Արցախում: Խոստացեք, Ձեզանից ոչինչ չի գնում: Չէ՞ որ Դուք անձամբ ժողովրդի վարչապետին եք նման խոստում տվել ու չեք արել, արցախցիներն ո՞վ են, որ իրենց էլ խոստանաք ու չանեք

Image may contain: one or more people and text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել