News.am-ը գրում է․

Երեկ հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մյուս 28-ը ևս մեկուսացված են։ Ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել անազատության մեջ պահվող անձանց, նրանց հարազատների, ինչպես նաև իրավապաշտպանների շրջանում։ Համաճարակային իրավիճակի, ազատազրկված անձանց շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Պարոն Մելիքյան, արդեն իսկ հայտնի է, որ քրեակատարողական համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, ահազանգեր կան, որ աշխատակիցները և կալանավորները բավարար չափով թեստեր չեն հանձնում։ Ի՞նչ եք կարծում ստեղծված իրավիճակում մեծ չէ՞ հավանականությունը, որ կորոնավիրուսը կմտնի ՔԿՀ–ներ։

Մարտի 16–ին ՀՀ–ում արտակարգ դրություն հաստատելու կառավարության որոշմամբ լուրջ սահմանափակումներ նախատեսվեցին ՔԿՀ–ներում։ Արգելվեց կալանավորված անձանց հանձնուքների  փոխանցումը, սահմանափակվեցին նրանց հետ  տեսակցությունները և այլն։ Սակայն այդ միջոցառումների շարքը, իհարկե, ուներ «աքիլեսյան գարշապար»։ Խնդիրն այն է, որ հնարավոր չէր ՔԿՀ աշխատակիցներին ամբողջությամբ մեկուսացնել և այդ եղանակով կանխել համավարակի «մուտքը» ՔԿՀ–ներ։ Ի տարբերություն այլ հաստատությունների, ՔԿՀ–ներում պահվող անձինք պետության հոգածության ներքո են, և նրանց առողջության  համար ամբողջությամբ պատասխանատու է պետությունը։

Աշխարհի տարբեր երկրներում  նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցներ են ընտրում և բանտերից ազատ  արձակում ոչ ծանր հանցագործություն կատարածներին կամ նախնական կալանքի տակ գտնվողներին։ Արդյոք մեր երկրի համաճարակային  իրավիճակը բավարար չէ, որպեսզի  Հայաստանը ևս նման քայլի գնա։

Մեզ մոտ այս ուղղությամբ դեռևս տեսանելի քայլեր չկան, միայն կարելի է ողջունել դատական իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից կալանավորումն անազատության  հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու վերջին օրինակները, երբ դատավորները հղում էին կատարում Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցին, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել