Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտաիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կորոնավիրուսի ախտանշանների ի հայտ գալուց մեկ շաբաթ անց իրեն ավելի լավ է զգում, սակայն առաջվա պես ջերմություն ունի, այս մասին հայտնի է դառնում Twitter սոցկայքում վարչապետի հայտարարությունից։

«Ինչ վերաբերում է իմ անձնական դեպքին, չնայած որ ինձ լավ եմ զգում, նախատեսված յոթ օրը մեկուսացված եմ եղել, սակայն, ցավոք, ախտանշաններից մեկը մնում է․ առաջվա պես ջերմություն ունեմ»,- հայտնել է Բորիս Ջոնսոնը։

«Կառավարական հորդորների համապատասխան՝ ես պետք է մինչև այս ախտանշանի վերանալը մեկուսացած լինեմ, սակայն պարզ է, որ անընդհատ աշխատում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր ծրագրով»,- նշել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել