Tert.am-ը գրում է.

Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնյաներն ու Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող պաշտոնյաները հաջորդ երեք ամիսների ընթացքում իրենց աշխատավարձերի 1/3 մասը փոխանցելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին:

«Սա շատ կարևոր և ողջունելի նախաձեռնություն է: Բնականաբար, այս դժվարին իրադրության մեջ, երբ մեր քաղաքը, երկիրը, մեր քաղաքացիներն աջակցության կարիք ունեն, Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքական պաշտոնյաները և քաղաքային խորհրդի իմ թիմակիցները պատրաստակամություն են հայտնում միանալու այս նախաձեռնությանը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի լուծենք այս խնդիրը»,-ասել է Թբիլիսիի քաղաքապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել