Նույնիսկ հիմա ակնհայտ է, որ մարդիկ չեն հասկանում` ինչի մեջ ենք: Մեր երկիր ամեն տարի մտնում ա մոտավոր 4 միլիարդ դոլար: Էդ 4 միլիարդի 25%-ը գոյանում ա հումքի վաճառքից, որի մեծ մասը պղինձն ա: Վիրուսի պատճառով ամեն ինչի սպառումը կտրուկ նվազել է, և ըստ այդմ, նվազել է հումքի գինը, պղինձը 6,300 դոլարից դարձել ա 4,600, ինչը մոտ հազար դոլարով ավելի ցածր է, քան ԶՊՄԿ-ի եկամտաբերության սանդղակը: Այսինքն՝ մեր հումք արտահանող տնտեսության ճյուղը փակվելու է, դա միայն ժամանակի հարց է:

Արտահանման ևս 25%-ը կազմում է թանկ ալկոհոլի, թութունի, տեքստիլի և այլնի արտահանումը: Արտահանվում է դա հիմնականում Ռուսաստան: Այս ապրանքների մեջ շատ քիչ են առաջին անհրաժեշտության պարագաները, թարմ սնունդն ընդհանուրի մեջ 3% էլ չի կազմում: Քանի որ ամենուր և Ռուսաստանում նույնպես շատ ծանր տնտեսական վիճակ էլ լինելու, մարդիկ առաջին հերթին հրաժարվելու են հենց թանկ ալկոհոլից, տեքստիլից և այլն: Իսկ թարմ սննդի մրցունակությունն ընկնելու է, քանի որ կարանտինի պայմաններում շատ թանկ է նստում մի քանի սահմանով այն անցկացնելը:

Երկիր մտնող դոլարի մնացած 50%-ը գոյանում է տրանսֆերտներից, վարկերից, տուրիզմից և այլն: Դրա մեջ են թե՛ խոպան մեկնածների փոխանցումները և թե՛ արտերկրում մշտական բնակվող մեր հայրենակիցների փոխանցումները: Վարկերից զատ՝ էս բոլոր աղբյուրները գրեթե իսպառ վերանալու են: Այսինքն՝ անցած տարվա մեր 4 միլիարդից կարող ա մնա 0,5-ը: Տեսականորեն ողջ ՀՆԱ-ի 25%-ը կարա հօդս ցնդի շաբաթների ընթացքում: Էս պայմաններում բնակչության 50%-ը կարա հացի խնդիր ունենա: Ու էս ամենի ֆոնին մենք ունենք հնարավորինս ապիկար ու անպիտան կառավարություն, որը ընդամենը 5 անցակետ չկարողացավ փակի ժամանակին ու դրա փոխարեն հիմա մի քանի բուդկա է բերում-շարում Նորքի ինֆեկցիոնում ու դա ներկայացնում որպես չինացիքին հավասարազոր ձեռքբերում:

Որ էս հիմար բոզի տղերքը չեն հասկանում իրավիճակի լրջությունը։ Դա նորմալ ա, լավ չի, բայց նորմալ ա, օրինաչափ ա ու, դե, իհարկե, արդար ա, բայց մնացածի ուղեղը ե՞րբ ա արթնանալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել