Մի քանի օր է՝ իշխանությունները շրջանառում են «սա պատերազմ է, և ուրեմն պետք է համապատասխան քայլեր անել» թեզը։

Եթե պատերազմ է, ապա․

  • Նախ՝ արձանագրենք, որ մեզ համար այն սկսվել է փետրվարի 19-ից, երբ Իրանը հայտնեց կորոնավիրուսով առաջին 2 վարակվածների մասին, ընդ որում, երկուսն էլ ժամեր անց մահացան, այսինքն հիվանդացել էին շատ ավելի վաղ,
  • Նաև արձանագրենք, որ պատերազմը «մտավ մեր տուն» մարտի 1-ից,
  • Երրորդը՝ Հայաստանի իշխանությունները պատերազմի սկզբից դեռ 3 շաբաթ անց ձևացնում էին, որ ոչ մի պատերազմ էլ չկա,
  • Չորրորդը՝ պատերազմը սկսել էր, իսկ Հայաստանի իշխանություններն արձակուրդ էին վերցնում՝ վարչապետը, փոխվարչապետը, տարածքային կառավարման նախարարը ևն,
  • Հինգերորդը՝ պատերազմող երկրի ղեկավարն ու պատերազմի նախարարը (առողջապահության ոլորտ = ռազմի դաշտ) համոզում էին երկրի բնակիչներին, որ ոչ մի պատերազմ էլ չկա,
  • Վեցերորդը՝ պատերազմող երկրի ղեկավարն ուղիղ եթերում պատմում էր երկրի ռազմավարական պաշարների քանակների մասին,
  • Յոթերորդը՝ պատերազմող երկրի խորհրդարանում իշխանական պատգամավորներն ընդդիմությունից թաքուն նիստեր են հրավիրում և օրենքներ ընդունում։

Եթե սա պատերազմ է, ապա այս հրամանատարները պիտի դատվեն պատերազմական ժամանակի օրենքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել