Ուրեմն՝ նախորդ դրածս վիդեոն նայելուց հետո չեմ կարում հանգիստ նստեմ տեղս, ու էս հաշվարկն ավելի քան կանգնեց կոկորդիս: Միջին վիճակագրական հայ ընտանիքներում գնալով կոնկրետ սով ա սկսում, ու էսօր արդեն էդ պատկերը բոլորիս տեսանելի ա դառնում, ու էդ ֆոնին մարդիկ իրանց երեխեքի համար հաց աշխատելու նպատակով մարզից Երևան չեն կարում գան, հասնեն: Իսկ էս իշխանություններն այ էդ նույն մարդկանց գրպանից միլիոններով փող են տարել ու տանում տուն իրանց երեխեքին կերակրելու համար:

Օրինակ՝ Արարատ Միրզոյանը, էդ երեխեքի պապաների ու մամաների գրպանից մենակ անցած տարվա ընթացքում՝ 6.726.438 դրամ, որից միայն դեկտեմբերին 2.976.300 դրամ պրեմիա ա ա տարել իրանց տուն, որ էսօր իրա երեխեքը սոված չլինեն, իսկ էդ մարդկանց երեխեքը սովից մեռնեն: Իսկ էս տարի Միրզոյան Արոն 714.000 դրամի պրեմիա ա ստացել: Էս թվերի մեջ չի մտնում Միրզոյան Արարատի 1.190.520 դրամ աշխատավարձը: Հիմա ես չեմ, դուք եք, ասեք՝ սա ի՞նչ ա, մի՞թե սա սրիկայության ու մորթապաշտության վերջը չի: Մի՞թե էս փողերը Միրզոյանն ու իրա թիմը պետք ա մարսեն... Հիմա, եթե էդ սոված երեխեքի ծնողները Միրզոյան Արարատի երեսին թքեն դրսում, որ իրանց երեխեքի փողերը գյոռմամիշի նման տարել ա իրա տուն, ո՞վ ա ձեզանից/մեզանից ասելու, որ էդ մարդը սխալ ա անում:

Մենակ այ էս այլանդակության համար Միրզոյան Արարատն ու իրա նման պաշտոնյաները էս երկրում չպետք ա հանգիստ քնեն, իրանք պետք ա վախները սրտներում սպասեն հատուցման օրվան։

Հ.Գ. Ամեն օր ներկայացնելու եմ աղքատներից փող գողացած մի մորթապաշտ պաշտոնյայի` աղքատներից լափած փողերի չափը: Սրանք էս երկրում փողոց դուրս գալու երես չպետք ա ունենան շատ մոտ ապագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել