Tert.am-ը գրում է.

Մարտի 31-ի համապետական ընտրություններն Արցախում ժողովրդավարության առումով քայլ առաջ էին, դրանք իրապես մրցակցային բնույթ ունեին: Այս մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Ընտրություններին բավական բարձր մասնակցությունը խոսուն ցուցանիշ է և ցույց է տալիս, թե ինչպես Արցախի մեր հայրենակիցներն անգամ ոչ այնքան ստանդարտ իրավիճակում զերծ չմնացին ընտրատեղամասեր գնալուց և իրենց կամքն արտահայտելուց»,- ասել է նա:

«Ժողովրդավարությունն իր կայացման ընթացքում Արցախում արեց բավական մեծ առաջ քայլ: Ընտրություններն ունեին իրապես մրցակցային բնույթ՝ տարբեր մոտեցումներ, տարբեր դիրքորոշումներ, տարբեր աշխարհընկալում: Կարելի էր, իրոք, այս ամենից հետևություն կատարել: Դա բավական հետաքրքիր պատկեր ստեղծեց՝ հինգ ուժեր մտնում են խորհրդարան, և մենք ականատես ենք լինելու նույն խորհրդարանական մշակույթի առաջընթացի»,- նշել է Բեքարյանը:

Վերլուծաբանի պնդմամբ՝ պետք է մեկ անգամ ևս արձանագրել, որ այս ձևով իր կյանքը կարգավորող անգամ չճանաչված պետությունը՝ Արցախի Հանրապետությունը, որևէ կերպ չի կարող նայել իր հարևանի կողմ, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար և ցանկացած ընտրություն գիտենք, թե ինչ ձևով է անցկացվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել