Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է մարտի 30-ին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական ուժերի կողմից արձակված կրակոցներին, որի հետևանքով հրազենային վիրավորում են ստացել զինվորականներ և դպրոցահասակ երեխա:

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ սահմանին շարունակվում են հրադադարի խախտման դեպքերը, միևնույն ժամանակ գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական կառույցները, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները: Կան վիրավորներ, այդ թվում և խաղաղ բնակչության շրջանում: Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, զերծ մնալ ուժի կիրառումից և կրկին նստել բանակցային սեղանի շուրջ, երբ դրա համար օբյեկտիվ պայմաններ ստեղծվեն»,- ասել է Զախարովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել