News.am-ը գրում է․

Այս պահին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը հսկվում է ոստիկանների կողմից։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

«Երեւան–էջմիածին ավտոբուսներով կիսով չափ փողոցը փակ է եւ հսկվում է ոստիկանների կողմից։  Ոստիկանները չցանկացան մեկնաբանել, թե ինչու է ավտոբուսներով փակվել ճանապարհի հենց այս հատվածը։ Նրանք երկու ուղղություններով ստուգում են ավտոմեքենաների ուղեւորներին՝ արդյոք ունե՞ն  անձը հաստտատող փաստաթուղթ եւ տեղաշարժվելու համար նախատեսված ձեւաթուղթ։

Հիշեցնենք, որ ապրիլի 1–ից պարետի որոշմամբ նոր սահմանափակումներ են գործում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել