Tert.am-ը գրում է.

Կառավարությունը հենց սկզբում շատ անլուրջ մոտեցավ մեր երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածման խնդրին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Դիտարկմանը՝ ԼՀԿ-ն ավելի վաղ էր ցանկանում, որ արտակարգ դրություն մտցվի և փակվեն սահմանները, սակայն կառավարությունը հապաղում էր՝ Սամսոնյանն ասաց. «Հասկանում էինք, որ Հայաստանը չի կարող խուսափել համավարակից,  հատկապես, երբ մեր հարևան Իրանն ուներ այդ խնդիրը, նաև Իտալիան, որի հետ օդային հաղորդակցություն էինք հաստատել, հաշվի առնելով այս ամենը՝ մենք կանախատեսում էինք, որ կարող է խնդիր առաջանալ. այդ պատճառով՝ առաջարկեցինք փակել սահմանը և՛ Իրանի, և՛ Իտալիայի հետ:

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ նա դեռևս մարտի կեսերին՝ հանրահավաքի ժամանակ հայտարարում էր, որ կորոնավիրուսը գրիպի նման մի բան է, իսկ այսօր նշել է՝ եթե լիներ մեզ հայտնի գրիպը, ապա մեր հիվանդների 80 տոկոսին ուղղակի կասեինք՝ գնացեք տուն՝ Սամսոնյանն ասաց, որ, բնականաբար, վարչապետը համաճարակաբան ու բժիշկ չէ և դա, ոչ թե վարչապետի խնդիրն է, այլ՝ առողջապահության նախարարի: «Առողջապահության նախարարի համար էր, որ կորոնավիրուսը վտանգավոր չէր, համեմատություններ էր տանում գրիպի հետ, ասում էր՝ պետք չէ դպրոցները փակել, դրա անհրաժեշտությունը չկա և այլն: Այստեղ առողջապահության նախարարի կոմպետենտության հարցն էր, որն ի սկզբանե անլուրջ մոտեցավ և, բնականաբար, վիճակն անլուրջ ներկայացվեց կառավարությանը: Ես չեմ կարծում, որ կառավարությունում չկային այլ մարդիկ, որոնք չէին տեսնում, թե աշխարհում ինչ է կատարվում»,- ընդգծեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել