Երեկ անդրադարձել էի այս դեպքին, գրել էի, որ կասկածելի է։ Այսօր «Հայկական ժամանակը» մանրամասներ է հաղորդում.
-----------------------------------
Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյան.

«Ես խոսել եմ երգչուհու հարազատների հետ։ Ուզում եմ նշել, որ այստեղ պետք է անձնական եւ բժշկական գաղտնիք պահպանվի: Կինն ապրել է տանը միայնակ: Շտապօգնության կանչ է գրանցվել։ Հրավիրել են երգչուհուն, որ նա կորոնավիրուսի թեստավորում անցնի եւ հոսպիտալացվի: Վերջինս այդ պահին հրաժարվել է եւ ասել, որ հաջորդ օրը առավոտյան կգնա, սակայն հաջորդ օրը մահը վրա է հասել»:

Խոսնակը նշեց, որ երգչուհու շփման շրջանակն արդեն պարզվում է: Քույրը վատառողջ է, ԱՆ աշխատակիցները կապ են հաստատել վերջինիս հետ:
-----------------------------------

Իսկ երգչախմբի մյուս անդամներին չպիտի՞ թեստավորեն։ Կամ ինչո՞ւ են թեստավորումը թողել վատառողջ մարդու որոշելուն։

Ի դեպ, COVID-ով հիվանդների մի մասի մոտ դիտարկվում է նաև ապակողմնորոշում, այսինքն՝ մարդիկ ի վիճակի չեն լինում ճիշտ գնահատելու իրավիճակը և, ըստ այդմ, ճիշտ գործելու։

Ստացվում է այսպես. «Չե՞ս ուզում թեստավորվել... Դե լավ, ոնց ուզում ես»... Ու խոսնակի ասածից պարզ էլ չէ՝ շտապօգնությունը գնացե՞լ է մոտը։ Ի՞նչ է ասել. «Հրավիրել են թեստավորման»։

Կից նյութն այստեղ՝ Մահացած երգչուհին պատրաստվում էր կորոնավիրուսի թեստավորում անցնել. քույրը վատառողջ է, նրանց շփման շրջանակը պարզվում է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել