Հնդկաստանի մայրաքաղաք Դելի այցելելուց կամ դրա մասին կարդալուց հետո շատերը կարծում են, որ դրանից ավելի կեղտոտ վայր աշխարհում չկա: Սակայն իրականում դա այդպես չէ. Բանգլադեշ պետության մայրաքաղաք Դաքքայում իրավիճակն ավելի ծանր է:

Ծուխն ու թունավոր գետերը, ձայնային և պլաստիկի աղտոտումը հատկանշական են Դաքքային: Այն հսկայական, քաոտիկ քաղաք է, որն ունի ավելի քան 17 միլիոն բնակիչ:

Աղյուսի գործարանները Դաքքայում օդի աղտոտման 60%-ի պատճառն են հանդիսանում: Համաձայն Բանգլադեշի աղյուս արտադրողների ասոցիացիայի տվյալների՝ երկրում գործում է շուրջ 7,000 գործարան, որտեղ աշխատում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Այդ գործարանները տարեկան արտադրում են շուրջ 23,000 միլիոն աղյուս, ինչն էլ պետությանը դրա արտադրության ոլորտում օգնել է աշխարհում չորրորդ հորիզոնականը գրավել:

Քաղաքը գտնվում է Բուրհիգանգա գետի ափին,որի ջրերը թունավորված ու աղտոտված են Հազարիբագ շրջանի կաշվի գործարանների արտանետումներով: Այստեղ բացակայում է մաքրման համակարգը:

Բացի դրանից, այս քաղաքում ոչ մի կերպ չեն կարողանում ձերբազատվել ողջ աղբը ջրի մեջ նետելու վատ սովորությունից: Հենց դրա պատճառով էլ գետում կենդանի օրգանիզմներ պարզապես գոյություն չունեն և չեն կարող ունենալ: Թունավոր նյութերի քանակությունն այնքան է մեծացել, և միաժամանակ թթվածնի քանակությունն այնքան է նվազել, որ բոլոր ձկները լքել են գետը:

Օդի աղտոտվածությունն այնքան վտանգավոր մակարդակի է հասել, որ Դաքքա քաղաքի բնակիչների մեծ մասն ունի շնչառական և մաշկի սուր հիվանդություններ:

Էկոլոգիական կազմակերպությունները նշում են, որ Հազարիբագ քաղաքային շրջանը, որը գտնվում է Դաքքայի արևմտյան հարվածում, համարվում է մոլորակի ամենաաղտոտված վայրերից մեկը: Իրավիճակն այնքան է բարդացել, որ կառավարությունը ստիպված էր 2017-2019 թթ. տեղափոխել ավելի քան 150 կաշվի գործարաններ, որոնք բացի շրջակայքն աղտոտելուց նաև մանկական աշխատուժ էին օգտագործում: Գործարանների տնօրենները խոստացան երկու մաքուր ու նոր գործարան կառուցել, որոնք այլևս չեն աղոտի գետերը: Եվ իսկապես, այդ օբյեկտները կառուցվեցին, սակայն Դաքքայում էկոլոգիան վիճակը չբարելավվեց:

Գետի գույնը տատանվում է կապույտից մինչև կարմիր: Հոն այնքան տհաճ ու ուժգին է, որ յուրաքանչյուրը սրտխառնոց կունենա դրան մոտենալիս: Հետաքրքրական է այն փաստը, որ շատ մարդիկ լվանում են իրենց իրերը, այդ թվում՝ տեղի հիվանդանոցների անկողնային սպիտակեղենը լվանում են հոնց այս գետի ջրում:

Թունավոր ջուրը միակ խնդիրը չէ Դաքքայում: Բանգլադեշը, ինքնին, համարվում ՝է աշխարհի ամենաաղտոտ  երկիրը, իսկ Դաքքան երկրորդ ամենաաղտոտ մայրաքաղաքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել