Այսօր թվում է, որ չկա ավելի սովորական բան, քան ուտեստների ու խմիչքերի անվանումներ պարունակող մենյուները: Սակայն վերջինս տարածում է գտել միայն XIX դարում: Մինչ այդ մենյուն երկար ճանապարհ է անցել՝ ի հայտ գալով Ֆրանսիայում:

«Մենյու» բառն ինքնին նշանակում է «փոքրիկ ցանկ»: Ի սկզբանե այն օգտագործվել է XVIII սննդամթերքի ցուցակները բնորոշելու համար: Սակայն որպես երևույթ, որը հայտնի է մեզ այսօր, այն ի հայտ է եկել 1571 թ. Ֆրանսիայում, որտեղ տեղի խորհրդականներից մեկը տոնում էր իր որդու հարսանիքը:

Բնականաբար, այդ մարդն իր հյուրերի վրա ցանկացել է որքան հնարավոր է լավ տպավորություն գործել: Դա անելու ամենահեշտ տարբերակը հետաքրքրաշարժ ու բազմատեսակ ուտեստներ առաջարկելն էր, սակայն բոլոր ուտեստները, իհարկե, չէին տեղավորվի սեղանին:  

Այդ իսկ պատճառով էլ պարոնը յուրօրինակ լուծում գտավ խնդրին. ուտեստները դրված էին առանձին վայրում, իսկ հյուրերին տրվում էր այն ուտեստների ցանկը, որոնք նրանց առաջարկվում էին: Տղամարդը չգիտեր, որ իր գաղափարն անմահ է լինելու: Անգամ հարսանեկան արարողության ժամանակ գաղափարը հավանության արժանացավ բոլորի կողմից:

Առաջին մենյուում ներառված ուտեստներից էին աղցաններ, միս ու թռչննամիս, պահածոներ ու բույսեր, նուրբ պաշտետներ: Վերջիններս այդ տարիներին մեծ տարածում ունեին, քանի որ հիգիենայի բացակայության պատճառով այդ ժամանակաշրջանում մարդկանց մեծ մասի ատամների կեսը չկար: Այս ամենի հետ առաջարկվում էր գինի:

Մենյուում առկա էին նաև ապուրներ, խոզապուխտի  տեսակներ, երշիկեղեն: Հետաքրքիր ուտեստների թվում էին ժելատինով աքաղաղն ու տապակած կարապը: Այնուհետև առաջարկվող աղանդերների տեսակները  թվով 17-ն էին:

Մենյուի գաղափարն այնքան հաջողված էր, որ այն հետագայում հայտնվեց քաղաքային արխիվում, ինչի շնորհիվ էլ դրա մասին մեզ հայտնի դարձավ: Գաղափարը գնահատեցին ու սկսեցին կիրառել այլ ունևոր անձինք, սակայն հասարակության լայն շրջանկներին այն հասու դարձավ միայն մի քանի հարյուրամյակ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել