Արդարադատության նախարարն այս խառը օրերին որոշել է դատարանով ինձանից պահանջել 2 միլիոն դրամ: Այդ կապակցությամբ դիմել է դատարան, որպեսզի իմ գույքի վրա արգելանք դնեն, սակայն դատավորը մերժել է արգելանքի միջնորդությունը:
Սորոսականների սիրելի նախարարը որոշել է ինձ հետ վիճարկել իր բանակից ազատվելու հիմքերը: Դե ինչ, դեպի հրապարակային դատավարություն, որտեղ, բացի այլ սյուրպրիզներից, Ռուստամ Բադասյանին սպասվում է նաև անկախ բժշկական փորձաքննության միջնորդություն մեր վստահելի փորձագետների մասնակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել