Tert.am-ը գրում է․

Այսօր կաառավարության նիստին, մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։ Նա նշեց, թե պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը։

«Այդ հարցն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Ադ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ իսկապես պատասխանելով հարցերից ամենակարևորին։ Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ, այո, արցախյան ազատամարտի առաջին սերնդի ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնպես նույնքան վճռականաությամբ պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում»,-ասաց նա և նշեց, որ դա այլևս կասկածի տակ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել