Էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող տղամարդիկ ունեն սրտանոթային հիվանդությունների և մահվան բարձր մակարդակի ռիսկ՝ անկախ արյան մեջ տեստոստերոնի մակարդակից: Նման եզրակացություններ են արել գիտնականները՝ Լեն Անտոնիոյի գլխավորությամբ, Բելգիայի Լևեն կաթոլիկ համալսարանից:

Իրենց ուսումնասիրության մեջ գիտնականները ապավինել են «Արական ծերացման եվրոպական հետազոտությունների»՝ (EMAS) տղամարդկանց առողջության վրա հորմոնների ազդեցության բազմամյա վերլուծության տվյալների վրա:

Վերլուծվել է հինգ բժշկական կենտրոն այցելած 1913 մարդու առողջությունը: Պարզվել է, որ ուսումնասիրության սկսվելուց 12 տարի անց տղամարդկանց 25% -ը մահացել է: Ավելին, տեստոստերոնի բնականոն մակարդակ ունեցող տղամարդկանց մոտ էրեկցիայի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում մահանալու ռիսկը բարձր է եղել 51% -ով, քան այն մարդկանց մոտ, ովքեր չեն ունեցել պոտենցիայի հետ կապված խնդիրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել