Armsport.am-ը գրում է.

Ապրիլի 1-ին կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարների մասնակցությամբ հեռավար քննարկում, որից հետո ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն, հաշվի առնելով նաև մարտի 17-ին ստեղծված աշխատանքային խմբի խորհրդատվությունը, կայացրել է մի քանի կարևոր որոշում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի՝ (ներառյալ՝ տղամարդկանց և կանանց ազգային, ինչպես նաև տղամարդկան մինչև 21 տարեկանների հավաքականների մասնակցությամբ) 2020 թ. մարտից հունիս հետաձգված բոլոր հանդիպումները, ինչպես նաև հունիսին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են և կկայանան 2020 թ. հոկտեմբերին: Հետաձգվել են նաև ազգային հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումները Հանդիպումների ձևաչափը և կոնկրետ ժամկետները կքննարկվեն և կհաստատվեն ավելի ուշ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել