Tert.am-ը գրում է.

Ես գնահատում եմ այն մարդկանց, ովքեր դեռ համարում են, որ կարող եմ մեր երկրին պիտանի լինել։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով օրերս Միացյալ Նահանգներից Հայաստան շտապ վերադառնալուն։

Հարցին՝ ինչու՞ էիք մեկնել ԱՄՆ և ինչպե՞ս կորոնավիրուսի տարածման ու փակ սահմանների պայմաններում վերադարձաք հայրենիք, Պարույր Հայրիկյանը պատասխանել է․ «ԱՄՆ էի մեկնել գիրք հրատարակելու ու ֆիլմ նկարահանելու նպատակով։ Բայց, երբ զգացի, որ կարող են ճանապարհները փակվել, ես շտապեցի Հայաստան վերադառնալ»։

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ կային մարդիկ, ովքեր իրեն ասում էին՝ շուտ վերադարձիր հայրենիք, իսկ կային մարդիկ էլ, ովքեր նշում էին՝ չգիտե՞ս, որ այս ազգի ազգային հերոսների մեծ մասը հայրենիքում չի ավարտում իր կյանքը․ «Ես չեմ կարծում, որ հայրենիքից հեռու հնարավոր է այնքան պիտանի լինել հայրենիքին, որքան սեփական հողում»։

Դիտարկմանը, որ բավականին կոշտ էիք արտահայտվում Հայաստանի Կառավարության իրականացրած քայլերին, Պարույր Հայրիկյանը նշել է․ «Ամենախիստ քննադատություն կատարելիս՝ ես փորձում եմ առաջնորդվել ճշմարտությամբ։ Եթե երկիրը ժողովրդավարական է, ապա երկրում իշխանության ճյուղերը պետք է լինեն տարանջատված։ Երբ իշխանությունը ՍԴ-ի նկատմամբ ոտնձգություն է իրականցնում նրա համար, որ այդ կառույցն իրենց կամակատարը չէ, ապա մենք պետք է ուրախանանք, որ ունենք նման դատական համակարգ, որը չի ենթարկվում գործադիրին»։

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ այլ բան է կամակատար չլինել, այլ բան է հանցագործություն իրականացնելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել