ԱՀ ԿԸՀ նախագահը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները:

Նա նշեց, որ, ըստ նախնական աղյուսակավորման արդյունքների, այս թիվը հնարավոր է վերանայվի, խմբագրվի:

«Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը 76 728 է: Նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 73,5 տոկոսը, անվավեր քվեաթերթիկները 2625-ն են»,- ասաց նա:

Թեկնածուներից Վիտալի Բալասանյանը հավաքել է 10 755 ձայն կամ 14,7 տոկոս, Մասիս Մայիլյանը՝ 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Արայիկ Հարությունյանը՝ 36 076 ձայն կամ 49,26 տոկոս:

ԿԸՀ նախագահը նշեց, որ պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, որն, ըստ կարգի, տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո, այս դեպքում՝ ապրիլի 14-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել