Panorama.am-ը գրում է․

Իրանական ծագմամբ կանադացի ռեժիսոր Մոստաֆա Քեշվարին նկարահանել է «Կորոնա» դրաման՝ առաջին ֆիլմը COVID-19-ի մասին: Ֆիլմն արդեն մոնտաժված է, իսկ կինեմատոգրաֆիստներն այն առաջարկում են առցանց-կինոթատրոններին:

Իզվեստիան գրում է, որ ֆիլմի տևողությունը 63 րոպե է: Թրեյլերն արդեն հասանելի է համացանցում: Գործողությունները կատարվում են վերելակում, որտեղ համաճարակի ժամանակ միաժամանակ արգելափակվում են 6 հարևաններ: 7-րդը նրանց անծանոթ չինուհի է, և մյուսները կասկածում են, որ նա վարակակիր է: Նրանք վախենում են վարակվել և աղջկա նկատմամբ ագրեսիա են ցուցաբերում: Ֆիլմում նաև բարձրացվում է ռասիզմի թեման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել