Մեր անձնական տվյալներն օգտագործվում են facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում, որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն-ազգանուն կամ հեռախոսահամար: Երբ խոսում ենք գաղտնիության մասին, արդյո՞ք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները: Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը:

Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումների շրջանակը պարզելն է և, հետևաբար, կորոնավիրուսի տարածումը կանխելը: Խոսքը վերաբերում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:

Նորից փայլուն առիթ՝ դիվիդենտներ շահելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել