168.am-ը գրում է․

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև Հորդանանի, Սինգապուրի, Էկվադորի, Եթովպիայի առաջնորդները կոչ են անում ստեղծել կորոնավիրուսի դեպ պայքարի գլոբալ դաշինք:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ նշված երկրների ղեկավարների առաջարկությունները ներկայացվել են «The Financial Times»-ում:

Նշվում է, որ կորոնավիրուսի առաջ բոլորը հավասար են, և անհրաժեշտություն կա աշխատել միասին, որպեսզի իրավիճակը հաղթահարվի: «Այս վարակը չի խնայի ոչ մեկին՝ անկախ նրանից, թե այդ երկրում որքանով են զարգացած տնտեսությունը, տեխնոլոգիաները, որքան մեծ են հնարավորությունները»,-ասված է հոդվածում: Որպես կոնկրետ միջոցառում կորոնավիրուսի դեմ պայքարում, նշվում է պատվաստանյութի ստեղծումը և դրա արդար բաշխումն ամբողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել