Երկիր մոլորակի վրա միայն մի արարած գոյություն ունի, որն ունակ է անվերջ ապրելու:

Խոսքը գնում է Turritopsis dohrnii փոքրիկ մեդուզայի մասին: Մեդուզայի պարկի տրամագիծը կազմում է ընդամենը 45 մմ: Տեսակն ի հայտ է եկել Կարիբյան ծովում, սակայն այսօր արդեն բնակություն է հաստատել Երկիր մոլորակի գրեթե բոլոր տարածքներում: Գիտնականները Turritopsis dohrnii մեդուզային, որին այլ կերպ անվանում են անմահ մեդուզա, հայտնաբերել են միայն այս հարյուրամյակի սկզբին, և ընդամենը մի քանի տարի առաջ են եկել եզրահանգման այն մասին, որ այն կարող է հավետ ապրել:

Սովորական մեդուզաներն ապրում են մինչև մի քանի ամիս, սակայն ոչ Turritopsis dohrnii-ը: Բանն այն է, որ, հայտնվելով անբարենպաստ պայմաններում, այն պարզապես վերադառնում է իր զարգացման առաջին փուլին: Այդ ժամանակ դադարում են աճել մեդուզայի պարկն ու ոտքերը: Դրանց փոխարեն կենդանին «զինվում է» վերջույթներով, որոնց վրա ձևավորվում են սնվող պոլիպներ: Այդ կերպ, եթե փոքրիկ Turritopsis dohrnii-ը զգում է մոտալուտ մահը, վերադառնում է մանկություն՝ կյանքը նորից սկսելու:

Արդեն այսօր Կիոտոյի համալսարանի գիտնականները փորձում են պարզել, թե որն է այն գենոմը, որը մեդուզային թույլ է տալիս վերադառնալ իր սկզբնական վիճակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել