Panorama.am-ը գրում է․

Չինաստանի Ուհան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի «ներմուծման» առաջին դեպքը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին։

Նշվում է, որ դեպքը գրանցվել է մարտի 31-ին, բայց դեռևս պարզ չէ՝ որ երկրից է եկել հիվանդը։

Ամենայն հավանականությամբ, վարակված անձը արտասահմանից Չինաստան է ժամանել մեկ այլ քաղաքի օդանավակայանից, այնուհետև գնացքով հասել է Ուհան, քանի որ քաղաքի հետ օդային հաղորդակցությունը վերսկսվելու է միայն ապրիլի 8-ին, բայց ուղևորատար գնացքները արդեն կարող են մտնել Ուհան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել