Tert.am-ը գրում է.

Օդի հարաբերական խոնավության պարագայում՝ 40-60 տոկոս, SARS-CoV-2 կորոնավիրուսը հիվանդներից առողջ մարդկանց փոխանցվում է ավելի հազվադեպ, քան առավել ցածր կամ բարձր խոնավության պայմաններում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան հետազոտության տվյալները հրապարակվել են ամերիկյան Յեյլի համալսարանի կայքում:
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, վարակված կրծողներն առավել հաճախ վիրուսի մասնիկներն օդով փոխանցում են չվարակվածներին ցածր խոնավության պայմաններում: Բացի այդ, իմունային համակարգի՝ հարուցիչներին արձագանքելու ունակությունը ճնշվում է առավել չոր պայմաններում:
Միևնույն ժամանակ մասնագետները մատնանշում են, որ չափազանց բարձր խոնավությունը, ինչպիսին օրինակ արևադարձային երկրներում է, նույնպես բարենպաստ պայմաններ է ստեղծում վիրուսի տարածման համար, քանի որ թույլ է տալիս վիրուսի մասնիկներին հաճախակի նստել մակերեսներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել