Tert.am-ը գրում է.

Այս պահի դրությամբ՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է մոտ 56 տոկոսով: Այս մասին նշեց «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները:

«Մրցակիցների մասով, ըստ մեր տվյալների՝ մշակվել է ձայների մոտ 60 տոկոսը, որում ձայների քանակով պարոն Հարությունյանն առաջատար է: Երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, եթե չեմ սխալվում՝ մոտ 28 տոկոսով, իսկ շատ ավելի ցածր տվյալներով՝ մոտ 12 տոկոսի սահմաններում, Վիտալի Բալասանյանն է»,- ասաց նա և հավելեց, որ վերջնական արդյունքները երկու ժամից կունենան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել