Ո՞վ կարա բացատրի հանրապետական կոճակ սեղմողների և նիկոլական-յուղափոխական կոճակ սեղմողների միջև տարբերությունը։ Մենակ թե չասեք՝ որ վերջիններս ընտրվել են ազատ ընտրությունների արդյունքում։ Մարդկանց կամքի վրա ազդելու տարբեր ձևեր ու եղանակներ կան։ Եթե հանրապետականները պարզապես բռնանում էին ընտրողների կամքի վրա (խաբեության գործիքը արդյունավետ չէր) ու իրենց անհրաժեշտ թվերն էին նկարում, ապա սրանք պերմանենտ խաբեության ու մանիպուլյացիաների միջոցով մարդկանց կամքը խեղելու և ուղղորդելու առավել արդյունավետ ու վտանգավոր ուղով են գնում։ Սրանք խաբեությամբ ստացան ժողովրդի վստահության քվեն, խոստանալով ու երդվելով ապամոնտաժել հանցավոր համակարգը, բայց փաստացի ստանձնեցին հանցավոր գաղութային համակարգի իրավահաջորդությունը ու հաջողությամբ գաղութային համակարգը խորացնելուն և առավել արմատավորելուն լծվեցին ու հաջողում են։ Մարդկային հոծ կամ զգալի զանգվածների կարող եք զոմբիացնել, թեկուզ և ցավալիորեն տևաբար, բայց մի օր գալու է քրեական արդարադատության առաջ կանգնելու պահը, կոճակ սեղմող նիկոլական-յուղափոխականներ
Ի դեպ՝ ձեզ համար, ի տարբերություն ձեր հանրապետական կոճակ սեղմող քյոխվաների, ժողովուրդը առավել խիստ պատիժ ու պատասխանատվություն է սահմանելու, որովհետև դուք առավել անբարո եք վարվել նրա հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել