Մինչ միլիոնավոր մարդիկ փորձում են մնալ տանը, որոշ մարդիկ օգտվում են իրավիճակից և արտասովոր փերֆորմանսներ են կազմակերպում։ Նյու Յորքում՝ անմիջապես Ուոլ-Սթրիթում, մեր աղջիկը գեղեցիկ ֆոտոսեսիա է կազմակերպել։

Ավելի հստակ լինելու համար հարկավոր է նշել, որ գեղեցկուհին ամբողջովին մերկ չի եղել։ Աղջիկը կրել է գլխարկ և կովբոյների համար նախատեսված երկարաճիտ կոշիկներ։ Նա Ուոլ Սթրիթ է եկել ընկերուհու հետ, մերկացել և մտնելով կերպարի մեջ՝ սկսել է լուսանկարվել։

Սակայն անգամ կարանտինի ժամանակ այդ փողոցում կարող եք հանդիպել տարբեր մարդկանց։ Բրոնզե ցլին հեծնած մերկ կնոջը նկատել է մեկ այլ լուսանկարիչ, որն այդ ժամանակ Ուոլ Սթրիթ էր եկել դատարկ փողոցը նկարահանելու համար։ Բնականաբար, նա բաց չի թողել հնարավորությունը և մի քանի գեղեցիկ լուսանկար է արել։

Աղջիկը նկատել է, որ իրեն լուսանկարում են և արագորեն հագնվել է ու հեռացել այդտեղից։ Հավանաբար, նա չէր սպասում, որ իր լուսանկարները հայտնվելու են The New York Post-ի կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել