Tert.am-ը գրում է.

Կառավարության որոշամբ ԱԺ-ն նորից արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է արտակարգ ռեժիմով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը ընդունելու մասին հարցը: Հիշեցնենք, նիստին խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում:

ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանը, անդրադառնալով դահլիճում ընդդիմության բացակայությանը, ասաց. «Այսպես կարող է տպավորություն ստեղծվել, թե մենք օրենքի նախագիծը քննարկում ենք ընդդիմության բացակայության պայմաններում, իսկապես այս դեպքում այդպես է, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս նույն օրենքի նախագիծը մի քանի ժամ առաջ մենք նորից քննարկել ենք: Ընդդիմության մասնակցությամբ եղել է բուռն քննարկում, և ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները հնարավորթյուն ունեցել են իրենց դիրքրոոշումը ներկայացնելու, ինչը և արել են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել