Tert.am-ը գրում է.

Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի տրամաբանությունը հարևան Վրաստանի համեմատ մի փոքր այլ է, այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, որ Վրաստանում պարետային ժամ է հայտարարվել, թեպետ այնտեղ վարակիրների քանակը Հայասնաից հինգ անգամ պակաս է, արդյո՞ք չեք տեսնում մեզ մոտ ևս պարետային ժամ հայտարարելու անհրաժեշտություն:

«Մեր սահմանափակումների տրամաբանությունը մի փոքր այլ է, պարետային ժամի տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերին, տարբեր խանութներում և սուպերմարկետներում, այս տարբերակը քննարկել ենք և հասկացել, որ այն մոդելների վրա, որ մեր ձեռքի տակ են, ռիսկայնությունը վարակի տարածման ավելացնումն է»,- ասաց Տիգրան Ավինյանը: 

«Մենք կարող է որոշ չափով փոփոխենք այն մեխանիզմները, որով անձինք իրավունք են ստանում տեղաշարժվելու ՀՀ տարածքով և մասնավորապես աշխատանքի մեկնող անձինք մոտ երկու օրից պետք է ոնենան մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ իրենք պետք է գնան այսինչ տեղն աշխատանքի: Դա պետք է տրվի համապատասխան տնտեսվարողի կամ համապատասխան պետական հանրային մարմնի կողմից, որ այս մարդն այստեղ է աշխատում և պետք է ներկայանա աշխատանքի»,- ասաց Ավինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել