Էդ արդեն որերորդ մարդն է՝ կիսվում է Թորոսյանի սթորիով, որտեղ Թորոսյանը ձեռ է առնում Լուսինե Բադալյանին։ Նախ, որ էթիկապես անընդունելի ա սեփական թիմի անդամին ձեռ առնելը, դա մի կողմ, բայց որ Արսեն Թորոսյանը տարրական մեդիագրագիտություն չունի ու դեղին մամուլն ա օգտագործում, որպեսզի ոչնչացնի իրա թիմում իրան դեմ խոսացող մարդուն, մեղմ ասած, սիրուն չի, Արսեն։

Հատուկ լսել եմ Լուսինեի հարցազրույցը, էդ աղջիկը նման բան չի ասել, շատ ճիշտ հարցեր ա բարձրացրել։

Հ.Գ. Հուսով եմ՝ մեր դոկտոր Հաուսի ազդեցության տակ մնացած նախարարն էնքան տղամարդկություն կունենա, որ հրապարակային ներողություն խնդրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել