Երեկ ու այսօր մի քանի անգամ շփվել եմ Երևանի փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: Անկեղծ ասած՝ խիստ տպավորված եմ տղերքի բարձր պրոֆեսիոնալիզմով և հոգատարությամբ: Սկսած «հրեշտակների» վաշտից, շարունակած թաղային ոստիկաններով ու ՃՈ աշխատակիցներով՝ ուղղակի փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրը:

Շնորհակալ եմ ծառայության համար, հարգելի ոստիկաններ, էս շփման արդյունքում ես հասկացա, թե ովքեր են իրական ոստիկանները, դուք եք համակարգի դեմքը, ոչ թե մի քանի ամբարտավան երևույթներ, որոնց պատճառով համակարգը ստվերվում է: Դուք եք պետությունը, ու այ էդ գիտակցումով ՀՀ-ին ծառայելու դեպքում մեր պետությունը լավ ապագա ունի:

Հ.Գ. Որոշ բացիլներ միշտ տպավորություն են փորձել ստեղծել, թե ես ոստիկանության նկատմամբ բացասական վերաբերմունք ունեմ, բայց երեկ ու այսօր ես հասկացա, որ էդ փորձերը շարքային և անգամ բարձր սպայական կազմի ոստիկանների լամպչկին չի: Տղերքը լավ հասկանում են, թե ովքեր են էս պետության համար մտածողներն ու ովքեր` էն վառված լամպչկեքը, որոնց տեղը պատմության աղբանոցում է:

Երիցս շնորհակալ եմ տղերք։
Պատիվ ունեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել